Հալեպահայ Հովիկ Քեշիշյանը ավելի քան տասը տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Նրա ծնողները և բարեկամները դեռևս ապրում են Հալեպում: Քեշիշյանը լրագրող, «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում անդրադառնում է սիրիահայության ապագային Ասադի տապալումից հետո, ինչպես նաև պատմում, թե ինչպես է կարողացել հեռանալ Սիրիայից: