Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դիտորդ պետության կարգավիճակ է շնորհել Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Որոշումն ընդունվել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով։
ԵԱՏՄ դիտորդ երկրների թվում են նաեւ Կուբան եւ Ուզբեկստանը։
Հիշեցնենք՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը կայացավ նախօրեին Սանկտ Պետերբուրգում, որը տեսակապի միջոցով նախագահում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ քովիդի դրական թեստի պատճառով չէր մասնակցել դեկտեմբերի 25-ին կայացած ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ վարչապետը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի, սակայն դա տեղի կունենա տեսակապի միջոցով։