Դեկտեմբերի 27-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել վրացի միլիարդատեր, իշխող «Վրացական երազանք»-ի հիմնադիր-ղեկավար, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։
Որոշումը հրապարակել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) Թբիլիսիի ժամանակով 20:00-ին։
Ըստ OFAC-ի՝ Իվանիշվիլիի «բոլոր ակտիվները, որոնք Միացյալ Նահանգներում են, կա՛մ պատկանում են ԱՄՆ-ին, կա՛մ վերահսկվում են ԱՄՆ-ի կողմից, կարգելափակվեն (կամ կսառեցվեն):
Նշենք, որ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը, ըստ Bloomberg Billionaires Index-ի, մինչեւ 2024 թվականի վերջը կհասնի 7,5 միլիարդ դոլարի, ինչը նրա կարողության ռեկորդային արժեքն է։
Տաթեւ Խոցանյան