Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, եվրոպամետ ցույցերի մեկնարկից 1 ամիս անց, Թբիլիսիում եւ Վրաստանի մի շարք քաղաքներում քաղաքացիները «Միասնության շղթա» են կազմել: Թբիլիսիում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Քաղաքացիները Թբիլիսիում կենդանի շղթա են կազմել Մետեխիի կամջից մինչեւ Վախուշտիի կամուրջ՝ ներառելով Թամար թագուհու, Գալակտիոնի, Զաարբրյուկենի, Բարաթաշվիլիի եւ Խաղաղության կամուրջները:
Կենդանի շղթային քաղաքի տարբեր վայրերում միացել են նաեւ քաղաքական գործիչները, ինչպես նաեւ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Քաղաքացիներն այսպիսով իրենց դժգոհությունն են հայտնում «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի նոյեմբերի 28-ին արած հայտարարությանը, ըստ որի՝ որոշում է կայացվել Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգ չդնել մինչեւ 2028 թվականի վերջ։ Ցուցարարների հիմնական պահանջներն անփոփոխ են՝ նշանակել նոր ընտրություններ եւ ազատ արձակել ցույցերի ընթացքում ձերբակալվածներին։
Նորայր Միսկարյան
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ