Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանում կայացավ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալությունը, որին ներկա էր նաեւ «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։
«Վրացական երազանք»-ը արարողությանը չէր հրավիրել Վրաստանում հավատարմագրված դիվանագետներին։ Ներկա չէին նաեւ ընդդիմության ներկայացուցիչները։
Երդմնակալությունը զուգահեռ, մայրաքաղաքում ցույցեր են ընթանում։ Ժողովուրդն իր աջակցությունն է հայտնում լեգիտիմ համարվող նախագահին՝ Սալոմե Զուրաբիշվիլիին։
Հիշեցնենք՝ Վրաստանի ոչ լեգիտիմ խորհրդարանը դեկտեմբերի 14-ին երկրի 6-րդ նախագահ ընտրեց հակաարեւմտյան հռետորաբանությամբ հայտնի Միխեիլ Կղավելաշվիլիին։
Ընտրությանը մասնակցել են միայն իշխող ուժի պատգամավորները. մեկ թեկնածուով ընտրություններում Կղավելաշվիլիի թեկնածությանը կողմ է քվեարկել ընտրական կոլեգիայի 224 անդամ:
Նշենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին եւ ընդդիմությունը չեն ընդունում ընտրության արդյունքները. ԵՄ անդամ երկրները եւ ԱՄՆ-ը Վրաստանի միակ լեգիտիմ նախագահ են ճանաչում Սալոմե Զուրաբիշվիլիին։
Թամարա Սարգսյան