Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը եւ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան—Նոել Բարրոն ուրբաթ հայտարարված այցով մեկնել են Սիրիա, որտեղ բանակցություններ կվարեն երկրի փաստացի ղեկավար Ահմեդ ալ—Շարաայի (Ալ—Ջուլանիի) հետ։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։
Բացի Ալ—Շարաայի հետ բանակցություններից՝ նախարարները նախատեսում են հանդիպումներ անցկացնել նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ինչպես նշվում է Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, ուղևորությունն իրականացվում է «ԵՄ—ի անունից»։
Դամասկոս մեկնելուց առաջ Բերբոքը հայտարարել էր, որ «նոր սկիզբը [Սիրիայում] հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե սիրիական հասարակությունը ապահովի բոլոր սիրիացիների՝ ե՛ւ կանանց, ե՛ւ տղամարդկանց մուտքը քաղաքական գործընթացներ՝ անկախ էթնիկ եւ կրոնական պատկանելությունից»: Նրա կարծիքով անհրաժեշտ է նաեւ ապահովել, որ Սիրիայում անցումային շրջանը չուղեկցվի ընտրությունները հետաձգելու կամ «դատական համակարգի եւ կրթական համակարգի իսլամացմանն ուղղված քայլերով»։
Բերբոքը եւ Բարրոն կլինեն եվրոպացի առաջին արտգործնախարարները, որոնք կայցելեն Սիրիա նախագահ Բաշար ալ—Ասադի հեռանալուց հետո: Ըստ DPA գործակալության՝ Բերբոքը ծրագրել էր Դամասկոս մեկնել Կիպրոսից, իսկ Բարրոն՝ ենթադրաբար Լիբանանից։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նրանք արդեն ժամանել են Դամասկոս։