Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր արդեն երկրորդ անգամ է հայտարարում, թե Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է այս տեղեկությունները եւ հիշեցնում, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել էր ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։