Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Կարեն Գիլոյանը դադարեցրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի իր աշխատանքը: Պատճառները տարբեր են: Կարեն Գիլոյանը փաստաբանության կարիք չունի, քանի որ սպորտի ոլորտում տարիների փորձառություն ունի: Կայացած է իր ոլորտում, ու վստահ եմ, որ շարունակելու է իր գործունեությունը սպորտի ոլորտում»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարը նշել է, որ իր գերատեսչությունը կշարունակի համագործակցությունը Գիլոյանի հետ։