Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր դարձավ 80 տարեկան:
Տեր-Պետրոսյանը խորհրդարանի, ապա երկրի նախագահ ընտրվեց մոլորակի ամենամեծ պետության՝ Խորհրդային Միության հոգեվարքի ու փլուզման օրերին: Նա Հայաստանը ղեկավարեց 1990 թվականի օգոստոսից մինչեւ 1998-ի փետրվարյան ռազմապետական հեղաշրջումը:
Ապագա սերունդները պետք է անաչառ գնահատական տան Տեր-Պետրոսյանի պետական-քաղաքական գործունեությանը եւ Հայաստանի անկախության ու Արցախյան շարժման, ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթական ժամանակների մասին: Առաջին նախագահին մաղթում ենք առողջություն:
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ