ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Եվրամիությանն անդամակցելն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունքը, սակայն վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելը շահավետ է երկրի համար։
«Իհարկե, [եվրաասոցացման նախագիծը] ինքնիշխան իրավունք է։ Մենք հաստատ գիտենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակի կարծիքով ԵԱՏՄ-ին մասնակցությունով շահում է ոչ միայն Հայաստանը որպես պետություն, այլ նաեւ հայ ժողովուրդը, իսկ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը՝ կապված միությանը անդամակցելու հետ, «չափվում են տոկոսներով»։
Միեւնույն ժամանակ Պեսկովը հավելել է, որ հազիվ թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության անդամ։
«Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը հիպոտետիկորեն ուղղակի անհնար է: Այստեղ մեկ մաքսային տարածք է, այստեղ կա ապրանքների եւ ծառայությունների, մարդկանց եւ կապիտալի ազատ տեղաշարժի գոտի, կան տարբեր կանոններ»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ դեռեւս դժվար է գնահատել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հեռանկարները։
Նշենք, որ Պեսկովի մեկանաբանությունները հնչում են այսօր Հայաստանի կառավարության կողմից ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագծին հավանություն տալու որոշման ընդունումից հետո։