Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ճեպազրույց է անցկացրել իր նոր գրասենյակում` հյուրընկալելով լրագրողներին։ Նոր գրասենյակում դա Զուրաբիվիլիի առաջին ճեպազրույցն է։ Գրասենյակը Թբիլիսիի Վերա թաղամասում՝ Չովելիձե փողոցում է։
«Ես կցանկանայի ձեզ այսօր ընդունել այս գրասենյակում, որը Օրբելիանի նստավայրի շարունակությունն է։ Հնարավոր է, որ նման չլինի պալատին, բայց ոգին նույնն է: Այստեղ շարունակվում է խոր ճգնաժամի մեջ հայտնված երկրի նախագահի գործառույթը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք՝ Օրբելիանիի պալատը, որը Զուրաբիշվիլիի վեց տարիների նստավայրն էր, նա լքեց դեկտեմբերի 29-ին։
Դա այն օրն էր, երբ խորհրդարանում ընթանում էր «Վրացական երազանք»-ի նորընտիր նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։
Թամարա Սարգսյան
ԱԼԻՔ ՄԵԴԻԱ ՎՐԱՍՏԱՆ