Հայաստանը Լոս Անջելեսի բոլոր տուժածների, այդ թվում՝ տեղի հայ համայնքի կողքին է, որոնք այս օրերին տուժել են անտառային հրդհեների պատճառով։ Այդ մասին X-ի էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են, ովքեր բախվել են ավերիչ անտառային հրդեհների հետ:
Հայաստանն համերաշխորեն կանգնած է բոլոր տուժածների՝ ներառյալ Լոս Անջելեսի եւ ամբողջ Կալիֆոռնիայի մեր ակտիվ հայ համայնքի կողքին։
Հոգով ձեզ հետ ենք եւ ուժ ենք մաղթում այս ողբերգական պահին»,- գրել է ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք՝ Լոս Անջելեսի շրջանում հունվարի 7-ից մոլեգնող հրդեհների հետեւանքով արդեն կա 24 զոհ։ Շիջման աշխատանքները բարդանում են ուժեղ քամիների պատճառով, որոնք հանգեցնում են կրակի արագ տարածմանը։ Ընդհանուր առմամբ, հրդեհներն ընդգրկել են ավելի քան 16 հազար հեկտար տարածք։ Վերջին տվյալներով՝ ավերվել կամ վնասվել է ավելի քան 10 հազար շինություն։