Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 13-ին, հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ:
Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին բարձր պաշտոնում ընտրվելու առիթով շնորհավորելուց հետո գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ:
«Նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին եւ ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից»,-նշվում է Կառավարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը առաջիկա հարմար առիթներով: