Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյուն X-ի էջում հրապարակած գրառման մեջ խոստանում է զարգացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։
«Մեր այս պատվաբեր պարտականությունների ընթացքում մենք կշարունակենք զարգացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը, եղբայրությունն ու դաշինքը բոլոր բնագավառներում՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»,- գրել է թուրք դիվանագետը։
Նշենք, որ Աքգյուն Բաքու կուղեւորվի եւ դեսպանի պաշտոնը կզբաղեցնի փետրվարին։