Հայաստանը Հնդկաստանից նոր «Տրայան» 155 մմ քարշակային հրետանային համակարգերի խմբաքանակ կգնի։ Այդ մասին գրում է հնդկական The Economic Times-ը։
Լրատվականը նշում է, որ հաուբիցները մշակվել են հնդկական Larsen & Toubro եւ ֆրանսիական KNDS ընկերությունների համատեղ ջանքերով։ Հրետանային այս համակարգի առավելագույն հեռահարությունը 39 կիլոմետր է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Հայաստան է առաքվել հնդկական «Աքաշ» զենիթահրթիռային համակարգի առաջին մարտկոցը։
Հնդկական The New Indian Express պարբերականը նշում է, որ Երեւանն ու Դելին շուրջ 6000 ռուպի քուրոր արժողությամբ (շուրջ 710 մլն դոլար) 15 «Աքաշ» հրթիռային համակարգերի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիրը կնքել էին 2022 թվականին։
Ավելի ուշ էլ հնդկական Ani news-ը գրեց, որ Հնդկաստանը սկսել է Հայաստանին մատակարարել նաեւ «Պինակա» հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը։