Իրանի Գերագույն դատարանի երկու դատավոր է սպանվել, եւ մեկը վիրավորվել հունվարի 18-ի առավոտյան Թեհրանում դատարանի շենքի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Դատավորների վրա հարձակված անձը ինքնասպան է եղել հրաձգությունից հետո, գրում է Tehran Times-ը։
Պարբերականը հայտնում է, որ զոհված դատավորները Ալի Ռազինին եւ Մոհամմադ Մոգիսեհն էին։ Այս դատավորները զբաղվել են ահաբեկչության եւ լրտեսության մեջ կասկածվող անձանց գործերի քննությամբ։
Իշխանությունները հարձակումը գնահատում են որպես ահաբեկչական գործողություն։