ԵՄ դեսպաններն աջակցել են վրաստանյան դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմի չեղարկմանը, X-ում դրա մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի ղեկավար Ռիկարդ Յոզվիակը:
Նրա խոսքով՝ հունվարի 27-ին ԵՄ արտաքին գործերի (ԱԳ) նախարարները վերջնական որոշում կկայացնեն այս հարցով։
Ըստ նրա՝ հարցին չեն աջակցում միայն Հունգարիան եւ Սլովակիան: «Բայց դա նշանակություն չունի, քանի որ որոշում կայացնելու համար կա մեծամասնություն»,- գրել է Յոզվիակը։
Նշենք, որ Եվրոպական խորհուրդը դեկտեմբերի 16-ի նիստում որոշել է դադարեցնել վրացական դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։ Վրաստանում դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, խորհրդարանի անդամներ, գլխավոր դատախազը, պետական աուդիտի վարչության պետը եւ պաշտոնատար այլ անձինք։
Նորյար Միսկարյան