Եվրամիությունը կասեցրել է վրաստանյան դիվանագիտական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։
Վրաստանում դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր ունեն բարձրաստիճան պաշտոնյաները, խորհրդարանի անդամները, գլխավոր դատախազը, պետական աուդիտի վարչության պետը եւ պաշտոնատար այլ անձինք։
Տեղեկությունը հրապարակվել է ԵՄ-ին պատկանող պաշտոնական կայքում։
Սովորական անձնագրերով Վրաստանի քաղաքացիները կրկին կկարողանան ճանապարհորդել Եվրամիության տարածքով։
Նշենք, որ Եվրոպական խորհուրդը դեկտեմբերի 16-ի նիստում որոշել էր դադարեցնել վրացական դիվանագիտական եւ ծառայողական անձնագրերի համար առանց վիզայի ռեժիմը։
Տաթեւ Խոցանյան