Եվրահանձնաժողովը սահմանել է 15% մաքսատուրք սահմանել Ռուսաստանից եւ Բելառուսից ներկրվող գյուղատնտեսական մթերքների եւ ազոտական պարարտանյութերի համար։
Միջոցառման նպատակն է նվազեցնել կախվածությունը ռուսական և բելառուսական ապրանքների ներմուծումից, այդպիսով նվազեցնելով պարենային անվտանգության ռիսկերը, ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Մաքսատուրքերը կոչված են Ռուսաստանի արտահանումներից ստացվող եկամուտները կրճատելուն եւ պատերազմ վարելու նրա կարողությունները թուլացնելուն, որը միաժամանակ խթանելու է նաեւ ԵՄ-ում ներքին արտադրության զարգացմանը։
Գյուղատնտեսական արտադրանքի եւ պարարտանյութերի տարանցումը Եվրամիության տարածքով երրորդ երկրներ կմնա անփոփոխ՝ ներառյալ փոխադրման, պահպանման, ապահովագրության եւ ֆինանսավորման կանոնները։