Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Այդ մասին հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ նախ տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետեւ երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Այսօր ավելի վաղ էլ Հայաստանի արտգործնախարարությունն էր հայտնել, որ վաղը Երեւան կժամանի Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին, որը ԱԳՆ-ում հանդիպում կունենա ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։