Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցել է ԱՄՆ-ին՝ Վաշինգտոնի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի զոհերի կապակացությամբ։
«Խորապես վշտացած եմ Վաշինգտոնի մերձակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարից, որը բազմաթիվ կյանքեր խլեց: Մեր խորին ցավակցություններն ու մխիթարության խոսքերն ենք ուղղում զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին»,- ասվում է ՀՀ արտգործնախարարության X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքից Վաշինգտոն չվերթ իրականացնող Bombardier CRJ700 ինքնաթիռը Ռոնալդ Ռեյգանի օդանավակայանին մոտենալու ժամանակ բախվել էր Sikorski H-60 ռազմական ուղղաթիռի հետ եւ ընկել Պոտոմակ գետը։
Զոհերի ու վիրավորների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռեւս չկան։ CBS News-ը, վկայակոչելով դեպքի վայրում աշխատող ոստիկանին, հայտնել էր, որ ջրից դուրս է բերվել 18 դի։