Այսօր՝ հունվարի 31-ին, «Ալիք Մեդիա»-ի լրագրող Հասմիկ Բալեյանը մրցանակի է արժանացել «Միգրացիայի լուսաբանում» լրագրողական մրցանակաբաշխությունում։
Մրցույթը կազմակերպել էր «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն «Իրազեկ հանրություն, արդյունավետ սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում։
Այս ծրագիրը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը՝ Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով։