Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 1 մլն դոլար է հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահականի կայքում։
Փաստաթղթի համաձայն՝ միջոցները նախատեսված են որպես մարդասիրական օգնություն Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների գնման եւ Ուկրաինա առաքման համար։
Նման մի հրամանագիր էլ Ալիեւը ստորագրել էր 2023 թվականի հուլիսին։ Այդ հրամանագրի համաձայն՝ Բաքուն 7,6 միլիոն մանաթ էր հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը էլեկտրասարքավորումներ գնելու եւ Ուկրաինա առաքելու համար։ Հատկացված միջոցներով գնված մարդասիրական օգնությունն ուղարկվել է հինգ առանձին փուլերով։ Այն ներառում էր ընդհանուր առմամբ ավելի քան 3,3 միլիոն մետր էլեկտրական մալուխներ եւ լարեր, ինչպես նաեւ 72 տրանսֆորմատոր ու 1 ամբողջական տրանսֆորմատորային կայան: