Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին նախօրեին՝ փետրվարի 7-ին, տեղի է ունեցել գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող երկու երկների հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն հանդիպման ընթացքում Կողմերը կարծիքներ են փոխանակել անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ եւ համաձայնության եկել, որ հանձնաժողովների միջեւ փոխադարձ համաձայնությամբ քննարկումները կշարունակվեն: