PoliticON փոդքասթի հյուրը Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանն է: Այս թողարկման ընթացքում փոդքասթի համահեղինակներ Յուրի Մովսեսյանն ու Ռուբեն Բանուչյանը Գրիգոր Երիցյանի հետ քննարկել են Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման սահմանափակումների, հանրային տրանսպորտի ոլորտում առկա համակարգային խնդիրների ու թանկացումների դեմ բոյկոտի գործողությունները: