Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ը աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այդ մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Դրանում նշվում է, որ Փաշինյանը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:
Նախատեսված է նաեւ վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: