Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների կոնկլավին։ Միջոցառման ընթացքում նախարարը կարճատեւ զրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ այլ մանրամասներ չնշելով։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախօրեին էլ Պապիկյանը Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում մասնակցել էր «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։
Նշվում է, ՀՀ որ պաշտպանության նախարարը հաջորդիվ շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։