Ռուսաստանը պատրաստ է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատմանն ու հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ Երեւանը քիչ հավանական է համարում Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունը։
«Տարբեր մակարդակներով մենք Երեւանից հայտարարություններ ենք լսել, որ, ըստ էության, միջնորդների կարիք չկա։ Ե՛վ Երեւանը, ե՛ւ Բաքուն ի վիճակի են ինքնուրույն շարունակելու բանակցությունները մինչեւ այս գործընթացի վերջնական ավարտը։ Թեեւ մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած օգնություն, մենք կողջունենք նրանց անկախ ջանքերը»,- նշել է Պեսկովը:
Նրա խոսքերով՝ Մոսկվայի համար կարեւոր է, որ Հարավային Կովկասը մնա կանխատեսելի, խաղաղ եւ իսկապես դառնա բարգավաճման ու համագործակցության տարածաշրջան։