Բաքվում «Ռուսական տունը» հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարարության պահանջի հետ կապված միջոցներ է ձեռնարկում` դադարեցնելու իր գործունեությունը։ Այd մասին հայտարարությունը տարածվել է «Ռուսական տան» ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ «Ռուսական տունը» հայտնել էր, որ sկսել է ապամոնտաժել ցուցանակները այն շինության վրայից, որտեղ գործունեությունը վարել էր կազմակերպությունը։
Նախորդ հինգշաբթի Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հայտնել էր, որ փետրվարի 3-ին Բաքուն ռուսական կողմին նոտա է հղել որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու մասին։
Ավելի ուշ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում հաստատեց, որ Ադրբեջանից նոտա է ստացել Բաքվում «Ռուսական տունը» տեղական օրենսդրությամբ որպես իրավաբանական անձ գրանցելու անհրաժեշտության մասին։ Նա նաեւ հայտնել էր, որ Ադրբեջանում «Ռուսական տունը» պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի վարձակալած տարածքը։