Արաբական Միացիալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բեն Զայեդ Ալ-Նահյանը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ջանքերը պետք է հիմնված լինեն Պաղեստին պետության ստեղծման որոշման վրա։
Նախագահը եւ պետքարտուղարը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են երկրների միջեւ «ռազմավարական հարաբերությունների» շրջանակներում համագործակցությունը եւ համատեղ նախագծերի իրականացումը, հաղորդում է ԱՄԷ-ի WAM գործակալությունը։ Բացի այդ՝ կողմերը մտքեր են փոխանակել Մերձավոր Արեւելքի վերջին իրադարձությունների շուրջ։
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել էր, որ հնարավոր է համարում Իսրայելի ռազմական գործողության հետեւանքով իրենց տները կորցրած Գազայի բնակիչներին վերաբնակեցնել հարեւան արաբական երկրներում՝ Եգիպտոսում եւ Հորդանանում։ Ըստ նրա՝ խոսքը շուրջ 1,5 միլիոն մարդու մասին է։
Թե՛ Ամմանը եւ թե՛ Կահիրեն մերժել են Թրամփի առաջարկները՝ վերահաստատելով Գազայի վերականգնման անհրաժեշտությունը առանց բնակչության տեղահանության։