Իրանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի անփոփոխության վերաբերյալ իր դիրքորոշմանը: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանջին Թեհրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը։
Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ փոխարտգործնախարարը հայտարարությունը հնչեցրել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցում Իրանի հստակ դիրքորոշմանն անդրադառալիս։
«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչի համար կան բոլոր նախադրյալները»,- նշել է Թախտ-Ռավանչին։
Դեսպան Գրիգորյանն էլ նշել է, որ «Իրանի հետ փոխադարձ հարգանքի եւ վստահության վրա հիմնված հարաբերությունների խորացումը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի կառավարության եւ ժողովրդի համար»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ եւ տարածաշրջանային ոլորտներում համագործակցության հարցեր։