ԱՄՆ Սենատը երկօրյա լասումներից հետո փետրվարի 13-ին հաստատեց Ռոբերտ Քենեդի կրտսերի թեկնածությունը ԱՄՆ առողջապահության և սոցիալական ծառայությունների դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։
CNN-ի փոխանցմամբ՝ այս որոշմանը կողմ է քվեարկել 52, դեմ՝ 48 սենատոր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած Քենեդիի թեկնածությունը մերժել են բոլոր դեմոկրատ սենատորները, ինչպես նաև հանրապետական Միթչ Մաքքոնելը, որը Սենատում Հանրապետական կուսակցության խմբի նախկին ղեկավարն է։
Դեմոկրատները Քենեդիին մեղադրել են դավադրության տեսություններ տարածելու համար, որով նա փորձել է կասկածի տակ դնել կյանքը փրկող դեղերամիջոցները և ֆինանսական շահագրգռվածություն է ունեցել պատվաստանյութերի դեմ պայքարում: Քենեդին հերքել է այդ մեղադրանքները եւ խոստացել է պահպանել այժմ գոյություն ունեցող պատվաստումների ծրագրերը։
Ռոբերտ Քենեդի կրտսերը Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբոր որդին է։ Նա հայտնի է որպես պատվաստումների դեմ ակտիվ պայքարող։ Դեմ էր ՔՈՎԻԴ 19-ի դեմ պատվաստմանը և պնդում էր, որ կորոնավիրուսի պատվաստումները հանգեցնում են մահվան:
Քենեդու նշանակմանը առողջապահության նախարարի պաշտոնում դեմ էին 77 Նոբելյան մրցանակակիրներ, բժշկական համայնքի անդամներ և նույնիսկ նրա ընտանիքի որոշ անդամներ, այդ թվում՝ նրա զարմիկ Քերոլայն Քենեդին: