Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Մյունխենում փետրվարի 14-ին հանդիպել է Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոյի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը, ինչպես նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Նշվում է, որ նախարարներն ընդգծել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները, որոնց վերաբերյալ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։