Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով փետրվարի 14-ին կայացել է աշխատանքային հանդիպում սահմանների սահմանազատման եւ սահմանային անվտանգության պետական հանձնաժողովների միջեւ: Այդ մասին հայտնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ:
Կողմերը պայմանավորվել են նաեւ աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Հիշեցնենք՝ հուվարի 16-ին հանձնաժողովների միջեւ պետական սահմանին կայացած վերջին հանդիպման ժամանակ պայմանվորվածություն էր ձեռք բերվել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանների հատման կետից՝ հասցնելով մինչեւ Իրանի հետ սահման: