Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ խաղաղության ծրագիրը առաջին հերթին համաձայնեցվի ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիչների հետ։ Այսպես նա պատասխանել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ հնարավոր հանդիպման մասին հարցին։
«Ես չեմ հանդիպի Ռուսաստանի [նեկայացուցիչների] հետ։ Չգիտեմ՝ դա նրանց դուր կա, թե չէ։ Ես պատրաստ եմ հանդիպելու միայն մեկ ռուսի՝ Վլադիմիր Պուտինի հետ, բայց միայն [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի եւ Եվրոպայի հետ ընդհանուր ծրագիր մշակելուց հետո»,- ասել է Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովին։
Փետրվարի 12-ին Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցից հետո Թրամփը հայտարարել էր, որ ամենայն հավանականությամբ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ իրենց հանդիպումը կկայանա Սաուդյան Արաբիայում։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ ավելի ուշ հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիայի հանդիպմանը միանշանակ կմասնակցի նաեւ Ուկրաինայի նախագահ Զելենսկին։