Պաղեստինյան ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումները Իսրայելին են հանձնել երեք պատանդների, որոնք Գազայի հատված էին տարվել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Կիբուց Նիր Օզից։
Ազատ են արձակվել Իսրայելի եւ Ռուաստանի քաղաքացիություն ունեցող 29-ամյա Ալեքսանդր Տրուֆանովը, Իսրայելի եւ ԱՄՆ քաղաքացիություն ունեցող 36-ամյա Սագի Դեկել-Հենը եւ Իսրայելի ու Արգենտինայի քաղաքացիություն ունեցող 46-ամյա Յաիր Հորնը։
קהילת גבעות בר, היישוב בו שגיא דקל-חן הפעיל את העסק שלו “הקולומבוס”, מצפה לשובו • עידו ורעות, תושבי היישוב: “אין אושר כמו לראות אותו על הרגליים. עזרנו לאביטל לשמור על העסק ששגיא הקים וחשוב לו”@HGoldich pic.twitter.com/uFbm3PItkt
— כאן חדשות (@kann_news) February 15, 2025
Ի պատասխան՝ Իսրայելն այսօր իր բանտերից կազատի 369 մարդու, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտվածներին, որոնք հիմնականում մեղադրվում են իսրայելցիների դեմ ահաբեկչություններին մասնակցելու համար։
Հիշեցնենք՝ հունվարի 15-ին Կատարի կառավարության ղեկավար եւ արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ-Տանին հայտարարեց, որ Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը Դոհայի, Կահիրեի եւ Վաշինգտոնի միջնորդական ջանքերի շնորհիվ համաձայնության են եկել Գազայում պատանդների ազատ արձակման եւ հրադադարի հաստատման շուրջ։ Երեք փուլից բաղկացած համաձայնագիրը ուժի մեջ մտավ հունվարի 19-ին։
Գործարքով նախատեսված իսրայելցի պատանդառվածների ու Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների հինգ փոխանակում է արդեն տեղի ունեցել։ ՀԱՄԱՍ-ն արդեն ազատ է արձակել 21 պատանդի, այդ թվում՝ Թաիլանդի հինգ քաղաքացիների, իսկ Իսրայելը՝ 584 բանտարկյալի։