Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Այդ մասին հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն` կողմերը քննարկել են միջպետական հարաբերությունների օրակարգին, համագործակցության խորացման հեռանկարներին, երկկողմ կապերի ընդլայնմանն ու առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանն առնչվող հարցերի։
Փաշինյանն ու Շոլցը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի։
Հայաստանի վարչապետը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված իր Կառավարության ջանքերը, այդ համատեքստում մանրամասներ հաղորդել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության եւ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի զարգացումների մասին:
Շոլցն էլ իր հերթին նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաեւ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը եւ կարեւորել երկկողմ քաղաքական երկխոսության շարունակականությունը: