ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար։ Այդ մասին հայտնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը։
Հաղորդվում է, որ դիմավորման արարողությանը ներկա են եղել Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Դիվանապետ տեր Աղան Վարդապետ Գոգչյանը եւ Սուրբ Հարության տաճարի նախկին տեսուչ տեր Սամուել ծայրագույն Վարդապետ Աղոյանը։
Այցի մասին այլ մանրամասներ չեն նշվում։
Հիշեցնենք՝ Ռուբիոն Իսրայել էր այցելել փետրվարի 15-ին Մերձավոր Արեւելք իր առաջին այցի շրջանակում։ Նա նախօրեին հանդիպել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ եւ բանակցել Գազայի ապագայի եւ Իրանի միջուկային ծրագրերին հակազդելու շուրջ։