Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկ շաբաթ առաջ հիվանդացել էր բրոնխիտով եւ տեղափոխվել Հռոմի «Gemelli» հիվանդանոց: Երկուշաբթի Պապի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է, եւ բժիշկները ստիպված են եղել փոխել նրա բուժման ընթացքը։ Այդ մասին հայտնում է BBC-ին՝ հղում կատարելով Վատիկանի պաշտոնական հայտարարությանը։
Վատիկանի հայտարարության մեջ նշվում է, որ 88-ամյա Ֆրանցիսկոսն ուներ պոլիմիկրոբային շնչառական վարակ, որը փոփոխություններ էր պահանջում նրա բուժման մեջ՝ ստեղծված «բարդ կլինիկական իրավիճակը» կարգավորելու համար:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կմնա հիվանդանոցում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի բուժման համար, ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։
Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին հայտարարել է, որ Պապը «լավ տրամադրություն ունի»: Նա ասաց, որ Հռոմի պապի առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն երկուշաբթի ավելի ուշ:
Բժիշկների ցուցումով Ֆրանցիսկոս պապը անցել է լիակատար հանգստի, որի պատճառով չի կարողացել Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորների համար կիրակի կատարել իր ավանդական ամենշաբաթյա աղոթքը։
«Կլինիկական ցուցանիշերը կայուն են, իրականացվում են բուժանձնակազմի կողմից սահմանված ախտորոշիչ եւ բուժական միջոցառումներ»,- ասվում է Վատիկանի հայտարարության մեջ։
Ծագումով արգենտինացի Պապը գրեթե 12 տարի է, ինչ ղեկավարում է կաթոլիկ եկեղեցին։