Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Սիրիայի հայերի եւ իր անունից շնորհավորել է Ահմեդ ալ-Շարաային Սիրիայի ժամանակավոր նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այդ մասին գրում է «Գանձասար» թերթը։
Նամակում Արամ Ա-ն հույս է հայտնել, որ Ալ-Շարաայի «իմաստուն» ղեկավարության ներքո նոր փայլուն էջ կբացվի Սիրիայի պատմության համար։
Հայրապետը Սիրիայի ղեկավարին հիշեցրել է, որ սիրիացի ժողովուրդն «իր բոլոր համայնքներով անցել է անհամար դժվարությունների միջով եւ դիմացել՝ զինված լինելով համբերատարությամբ եւ հույսով, որ երկրի մեջ կտիրի արդարություն ու հավասարություն, ինչպես նաեւ կհարգվեն Սիրիայի բոլոր զավակների իրավունքները, առանց խտրականության»։
Նամակի վերջում Արամ Ա-ն հաջողություն է մաղթել Ահմեդ ալ-Շարաային։