Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է բանակցելու Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն պետք է հաշվի առնել Ուկրաինայի նախագահի լեգիտիմության հարցը։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսնակի խոսքերով՝ Պուտինը «բազմիցս է ասել, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է բանակցելու Զելենսկու հետ»։
«Միաժամանակ, համաձայնագրերի իրավական ամրագրումը ենթակա է լուրջ քննարկման՝ հաշվի առնելով այն իրողությունը, որը խոսում է անձամբ Զելենսկու լեգիտիմությունը վիճարկելու հնարավորության մասին»,- նշել է Պեսկովը։
Պուտինը բազմիցս է հայտարարել, որ իր գնահատմամբ նախագահ Վլադիմիր Զելենսկու լեգիտիմությունը «ավարտվել է», քանի որ Ուկրաինայում նոր ընտրություններ չեն անցկացվել։ Նա նշել է, որ մինչ իրավաբանորեն պարտադիր փաստաթղթեր ստորագրելը Մոսկվան պետք է հասկանա, թե «ում հետ կարող է եւ պետք է գործ ունենա»։
Ելույթ ունենալով 2025 թվականի փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովում՝ Զելենսկին ասել է, որ խաղաղ բանակցությունների շրջանակներում կհանդիպի միայն մեկ ռուսի՝ Վլադիմիր Պուտինի հետ:
Ռուսական իշխանությունները նաեւ բազմիցս հիշատակել են Զելենսկու հրամանագիրը, որով արգելվում են Պուտինի հետ ուղիղ բանակցությունները։ Զելենսկին, մեկնաբանելով այդ պնդումները, ընդգծել է, որ արգելքը վերաբերում է «բոլորին»՝ բացի իրենից: