Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլ նաեւ ամբողջ աշխարհին։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը Խազար համալսարանում «Տեխնոլոգիաների աշխարհաքաղաքականություն» թեմայով ակադեմիական սեմինարի ժամանակ։
«Անկարան կշարունակի ամրապնդել բարեկամական եւ եղբայրական կապերը Բաքվի հետ, մեր համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում»,- ասել է Աքգյունը։
Հիշեցնենք՝ թե՛ Երեւանը եւ թե՛ Բաքուն հայտարարել են, որ դեռեւս շարունակում է չհամաձայնեցված մնալ խաղաղության պայմանագրի 17 կետից երկուսը։ Դրանք վերաբերում են միջազգային ատյաններից միմյանց դեմ ներկայացրած հայցերի փոխադարձ հետկանչմանը եւ սահմաններին երրորդ երկրների ներկայությանը։