Այսօր՝ փետրվարի 18-ին, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Գրառման մեջ նշվում է, որ ավելի քան մեկ ժամ տեւած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը ընդունել էր Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպման ընթացքում շոշափվել էին հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը եւ դրանց խորացման հեռանկարները։