Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է Գազայի հատվածից իր ուժերը դուրս բերելու Իսրայելի պահանջը։ Այդ մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Հազեմ Քասեմը։
«Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ին հեռացնելու [Իսրայելի] պայմանը ծիծաղելի հոգեբանական պատերազմ է, իսկ Գազայի տարածքից դիմադրության դուրսբերումը կամ զինաթափումն անընդունելի է։ Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ ցանկացած պայմանավորվածություն պետք է կայացվի համազգային կոնսենսուսի հիման վրա»,- Քասեմի խոսքերը մեջբերում է Al Jazeera գործակալությունը։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը փետրվարի 18-ին հայտարարել էր, որ ռազմական գործողությունների ավարտից հետո Իսրայելը թույլ չի տա, որ ՀԱՄԱՍ-ը որեւէ ներկայություն պահպանի Գազայի հատվածում, եւ պահանջում է Գազայի ամբողջական զինաթափում։