Աննա Մեկունցը պատմում է՝ Արցախում կյանքը տարբերվող էր, մարդիկ՝ ուրիշ, արժեքները ևս։ Միմյանց ցավով էին ապրում, անտարբերություն չկար․․․ Ամեն եկող սերնդին սովորեցնում էին սիրել հողը, սիրել հայրենիքը։ Ամեն մի ծնված երեխա մանուկ հասակից արդեն գիտեր հայրենի հողի, հավատքի, ծնողի արժեքը։ Աննայի համար իսկական հերոսի կերպարը մինչև 2023 թվականը Արցախում ապրած, պայքարած, արարած ու ստեղծած արցախցին է։ «2020 թվականից հետո իմանաս, որ թշնամին ցանկացած պահի կարող է քո կյանքին վնաս հասցնել, եւ գիտակցես, որ ոչ մի բանով չես կարողանա քեզ պաշտպանել, քո երեխային պաշտպանել, որովհետեւ թշնամին զինված էր, իսկ դու չունեիր ոչ մի հնարավորություն քեզ պաշտպանելու, և միևնույնն է` գնալ ու ապրել, արարել Արցախում, իսկական հերոսություն է,- պատմում է մեր հաղորդման հերոսը։