Փետրվարի 20-ին Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունների հանդիպումը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանանդյանը։
Նրա հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր:
«Երկկողմ կարեւորվել են տարածաշրջանի ճանապարհների եւ այլ ենթակառուցվածքների շուտափույթ ապաշրջափակումը եւ տնտեսական հարաբերությունների զարգացումը»,- ասվում է Խանանդյանի գրառման մեջ։