ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2025 թվականի մայիսի 9-ին չի այցելի Մոսկվա։ Այդ մասին նա ասել է լրագրողներին, որոնք խնդրել էին մեկնաբանել ՌԴ մայրաքաղաք հնարավոր այցի մասին տեղեկությունը։
«Ո՛չ, ես չեմ պատրաստվում գնալու»,- ասել է Թրամփը։
Ֆրանսիական Le Point ամսագիրը, ավելի վաղ վկայակոչելով անանուն աղբյուրները, գրել էր, որ Թրամփը մտադիր է մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РБК-ի հետ զրույցում նույնպես նշել էր, որ Թրամփի Մոսկվա այցի վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չկա։