Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն փետրվարի 23-ին հայտարարել է, որ կասեցրել է 602 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը, քանի որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը օգտագործում է իսրայելցի բանտարկյալներին «նվաստացուցիչ արարողությունների ժամանակ»։ Նեթանյահուի խոսքերը մեջբերում է The Times of Israel-ը։
«ՀԱՄԱՍ-ի կողմից կրկնվող խախտումների, այդ թվում՝ մեր պատանդների արժանապատվությունը նվաստացնող արարողությունների եւ քարոզչական նպատակներով մեր պատանդների ցինիկ օգտագործման պատճառով որոշվել է հետաձգել երեկ [փետրվարի 22-ին] նախատեսված ահաբեկիչների ազատ արձակումը մինչեւ պատանդների հաջորդ ազատ արձակումը երաշխավորված եւ առանց նվաստացնող արարողությունների»,- ասել է Իսրայեքի վարչապետը։
Նեթանյահուն այս հայտարարությունը հնչեցրել այն ժամանակ, երբ ավելի քան 600 պաղեստինցի բանտարկյալներ արդեն նստել էին ավտոբուսները Օֆեր բանտից հեռանալու համար։ Ավելի ուշ նրանց հայտնել են, որ ազատ արձակումը հետաձգվում է անորոշ ժամանակով։
Պաղեստինի կառավարության պաշտոնյաները հաստատել են, որ բանտարկյալների ազատ արձակումը հետաձգվել է «մինչև հետագա ծանուցում»:
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու համար։
Պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակումը կարող է ամենամեծը լինել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի հաստատումից ի վեր։
Ինչպես նշում է The Times of Israel-ը, Իսրայելի իշխանությունների որոշումը կասկածի տակ է դրել հրադադարի ապագան։
ՀԱՄԱՍ շարժումը Գազայում ազատ արձակեց 6 իսրայելցի պատանդների։