Թուրքական իշխանությունները դեմ չեն Ուկրաինայի հնարավոր անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն կոչ են անում պրագմատիկ մոտեցում ցուցաբերել այս խնդրի լուծմանը։ Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք դեմ չենք, որ Ուկրաինան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց պետք է իրատես լինել»,- նշել է Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ Անկարան պաշտոնապես աջակցում է Ուկրաինայի՝ դաշինքի անդամ դառնալուն։
Փետրվարի 24-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ կայացած հադիպումից հետո տված մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ պետք է հստակ եւ երկաթյա համաձայնագիր լինի, որը կբացառի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը։
Ֆիդանը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ կազմակերպելու իր տարածքում, եւ կարծում է, որ խաղաղ կարգավորումը պետք է իրականացվի հակամարտության երկու կողմերի մասնակցությամբ։