ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը փետրվարի 24-ի նիստում երկու բանաձեւ է ընդունել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի X-ի էջում հրապարակված գրառման մեջ։
Առաջինը Գլխավոր վեհաժողովը ընդունել է ԵՄ երկրների եւ Ուկրաինայի պատրաստած բանաձեւը։ Փաստաթուղթը, որը վերնագրված է «Ուկրաինայում համապարփակ, արդար եւ տեւական խաղաղության խթանում» վերտառությամբ, կոչ է անում թուլացնել լարվածությունը, արագ դադարեցնել ռազմական գործողությունները եւ անցնել պատերազմի խաղաղ կարգավորմանը։
Բանաձեւին կողմ քվեարկել է 95 երկիր, դեմ՝ 18-ը, ձեռնպահ՝ 65-ը (այդ թվում Հայաստանը)։ Դեմ քվեարկողների թվում էին ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Հունգարիան։ Քվերակությունից ձեռնպահ է մնացել Չինաստանը։
UN General Assembly ADOPTS resolution “Advancing a comprehensive, just and lasting peace in Ukraine”; calls for deescalation, early cessation of hostilities and peaceful resolution of the war against Ukraine
RESULT
In favor: 93
Against: 18
Abstain: 65 pic.twitter.com/VhQ5Y1W2il— UN News (@UN_News_Centre) February 24, 2025
Ավելի ուշ Գլխավոր վեհաժողովը կողմ է քվեարկել նաեւ ԱՄՆ-ի պատրաստած «Խաղաղության ուղի» բանաձեւին։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ-ի բանաձեւը փոփոխությունների է ենթարկվել եվրոպական երկրների կողմից, մասնավորապես, «Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ հակամարտություն» ձեւակերպումը փոխարինվել է Ռուսաստանի «լիամասշտաբ ներխուժումով»։
Բանաձեւի նախագծին կողմ է քվեարկել 92 երկիր, դեմ՝ 8-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, 73-ը ձեռնպահ են մնացել, այդ թվում՝ ԱՄՆ-ը։
UN General Assembly ADOPTS resolution “The path to peace” with amendments
VOTING RESULT
In favor: 93
Against: 8
Abstain: 73 pic.twitter.com/wfY31Jqo7d— UN News (@UN_News_Centre) February 24, 2025
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը չի աջակցել ԱՄՆ-ի պատրաստած բանաձեւում Ռուսաստանի Դաշնության ուղղմանը։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի հայտարարության համաձայն՝ խոսքը «ուկրաինական ճգնաժամի բուն պատճառները վերացնելու անհրաժեշտության մասին» ձեւակերպումը ավելացնելու մասին է։
Ինչպես հայտնում է The Washington Post-ը, ԱՄՆ-ի բանաձեւի նախագիծը բաղկացած էր չորս կետից. դրանում մասնավորապես նշվում էր մարդկային կորուստների պատճառով համատարած «վշտի» մասին, ընդգծվում, որ ՄԱԿ-ի «առաջնային նպատակը» խաղաղության պահպանումն ու վեճերի լուծումն է, ինչպես նաեւ «հակամարտությունը դադարեցնելու» եւ «Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ տեւական խաղաղություն» հաստատելու կոչ է արվում։ Financial Times թերթն էլ գրում է, որ ԱՄՆ ներկայացուցիչներն իրենց բանաձեւում Ուկրաինայի գործողությունները նույնացրել են Ռուսաստանի գործողությունների հետ։